ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Հայ խոպանչիներին ծանր ժամանակներ են սպասվում

Հայ խոպանչիներին ծանր ժամանակներ են սպասվում
25.05.2013 | 19:38

Առաջիկայում հնարավոր է հայ խոպանչիները լուրջ խնդրի առջև կանգնեն: ՌԴ Պետդումայում քննարկվում է մի օրինագիծ, որը ենթադրում է հինգ տարով, այսինքն մինչ 2018-ը աշխատանքի թույլտվություն չտալ մասնավոր սեկտորում աշխատող օտարերկրյա քաղաքացիներին և, այսպես ասած, խոպանչիներին: Այս մասին գրում է newsru.com-ը: Ռուսաստանը նպատակ ունի գործատուներին ստիպել օգտագործելու բացառապես ռուս ազգի աշխատուժը: Մեծ քանակությամբ չվերահսկվող, հիմնականում որակյալ օտարերկրյա աշխատուժի պատճառով Ռուսաստանում պահպանվում է ցածր աշխատավարձը: Իսկ գործատուները շահագրգիռ չեն աշխատանքի պայմանների բարելվմամբ ու փոփոխությամբ:
Արդյունքում՝ ռուսաստանցիները չեն ցանկանում արհեստավորներ դառնալ, ինչը խոչընդոտում է երկրում միջին մասնագիտական կրթություն ստանալը:
Օրինագծի հեղինակները կարծում են, որ հնգամյա մորատորիումը առաջիկա մեկ-երկու տարում ընդհանրապես չի անդրադառնա աշխատաշուկայի վրա, որովհետև Ռուսաստանում ապրող օտարերկրացի աշխատողները շատ-շատ են: Հետագայում, նրանց պնդմամբ, գործատուները ստիպված կլինեն մրցակցել միմյանց հետ, ինչի արդյունքում աշխատավարձերը կբարձրանան, իսկ աշխատանքային պայմանները կբարելավվեն:
Եթե այս օրինագիծը կյանքի կոչվի, Հայաստանում շատ ընտանիքներ, հատկապես գյուղական վայրերում, բավականին ծանր վիճակի մեջ կհայտնվեն, քանի որ նրանց գոյատևման հիմնական միջոցը Ռուսաստանից ուղարկվող գումարներն են:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1698

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ